Այս իշխանությունը բազմաթիվ արժանիքներ ունի: Միակ թերությունը նրա գոյությունն է:
Յուրաքանչյուրի մեջ ապրում է շունը: Մի դեպքում շունը տիրոջը չի ճանաչում ու անդադար հաչում է նրա վրա, մյուս դեպքում պոչը ոտքերի արանքում է:
Երբ վիրավորում ես մեկին, պատահում է, որ նա ժամանակի ընթացքում քեզ ների: Սակայն չի պատահում, որ դու քեզ ներես դրա համար:
Ցանկացած ընտրություն պարտադրված է:
Աշխատելը քո պարտականությունն է, ծուլանալը՝ իրավունքը:
Ամեն շունուգել շնագայլ չէ:
Ինչքան մեծանում ես, այնքան սեփական ճշմարտությունները փոքրանում են:
Վաչագան Ա. ՍԱՐԳՍՅԱՆ (ՎԱՍ)